ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 431-ն որոշումը՝ «ՀՀ հողային ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին»։
Ցամաքային տարածքի ծածկույթի դաս:
Մշակովի հողեր
Մարգագետինների
Ծառածածկ տարածքների
Թփուտապատ տարածքների
Ջրածածկ տարածքների
Բուսականությունից զուրկ տարածքների
Հայաստանի Հանրապետության հողածածկ 2974258.8 հա մակերես, ըստ դասերի, 2020-2023 թթ.
| Ցամաքային տարածքի ծածկույթի դաս | 2020 թ հուլիսի 1-ի դրությամբ | 2021 թ հուլիսի 1-ի դրությամբ | 2022 թ հուլիսի 1-ի դրությամբ | 2023 թ հուլիսի 1-ի դրությամբ |
| Մշակովի հողեր | 538361,22 | 538580,09 | 538930,12 | 538919,19 |
| Մարգագետինների | 1366386,896 | 1371066.28 | 1370749,11 | 1370618,62 |
| Ծառածածկ տարածքների | 400522,06 | 400375,84 | 400279,49 | 382109,06 |
| Թփուտապատ տարածքների | 34200,612 | 34193,77 | 34135,56 | 34124,48 |
| Ջրածածկ տարածքների | 151491,8 | 153889,698 | 153890,39 | 172088,29 |
| Բուսականությունից զուրկ տարածքների | 483295,83 | 476152,342 | 476274,17 | 476398,959 |
2020 թվականի համեմատությամբ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ծառածածկ, թփուտապատ, բուսականությունից զուրկ տարածքները նվազել են, իսկ մշակովի հողերը, ջրածածկ տարածքները, մարգագետիններն
ավելացել են:
2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության մարգագետինները, ծառածածկ, թփուտապատ տարածքները նվազել են, իսկ մշակովի հողերը, ջրածածկ տարածքները, բուսականությունից զուրկ տարածքների հողերն ավելացել են:
2022 թվականի համեմատությամբ 2023 թվականին Հայաստանի Հանրապետության մարգագետինները, մշակովի հողերը, ծառածածկ և թփուտապատ տարածքները նվազել են, իսկ ջրածածկ տարածքները, բուսականությունից զուրկ տարածքների հողերը ավելացել են:
Աղբյուրներ:
http://www.irtek.am/DOCUMENTS/PDF/148034_havelvac.pdf
https://faolex.fao.org/docs/pdf/arm209550.pdf
http://www.irtek.am/views/act.aspx?aid=156501
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171671
https://www.e-draft.am/projects/6427/about